Դեղաբույսեր
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
Հին հույները նեխուրը (քարավուզ) անվանում էին «լուսնային բույս», տոների ժամանակ դրանով զարդարում էին տները: Միջերկրական ծովափի երկրներից եկած այս բույսը հնում միստիկական հատկություններով օժտված են համարել, որը երիտասարդություն եւ կիրք է պարգեւում: Հին Հռոմում նեխուրը նաեւ դեկորատիվ բույս էր համարվում:
Ըստ ավանդության` Տրիստանի եւ Իզոլդայի խմած սիրո թուրմի մեջ նաեւ նեխուրի հյութ կար: Քարավուզը սննդի մեջ առաջինը գերմանացիներն են սկսել օգտագործել` 15-16-րդ դարերում: Ռուսաստանում այն լայնորեն գործածվել է Եկատերինա 2-րդի օրոք, նաեւ որպես դեկորատիվ բույս: 18-րդ դարում սկսեցին օգտագործել քարավուզի արմատները: Այժմ այն լայն տարածում ունի բոլոր երկրներում:
Գոյություն ունի նեխուրի (քարավուզի) մի քանի տեսակ: Տերեւավոր նեխուրը` Apium Graveolens secalinum-ն ունի խոշոր, սուր հոտով տերեւներ: Այն վիտամինների իսկական շտեմարան է: Կոթունավոր նեխուրը` Apium Graveolens dulce, ունի երկար` 60-70սմ-անոց սպիտակ, կանաչ կամ վարդագույն կոթուններ: Նրանից պատրաստում են աղցաններ, խաշում են, տապակում են, եւ այլն: Արմատավոր նեխուրը` Apium Graveolens rapaceum, ունի խոշոր, մսոտ արմատ, որն ուտում են պանիրով` որպես աղցան, ավելացնում են տարբեր ապուրների մեջ: Վայրի նեխուրը հանդիպում է Միջերկրական ծովափի երկրներում` գետերի, լճերի ափին:
Նեխուրը պարունակում է բազմաթիվ վիտամիններ` A, B1, B2, B3, B5, B6, C, PP, U, E, K, բջջանյութ, եթերայուղ, կալիումի միկրոէլեմենտներ, կալցիում, ցինկ, երկաթ, ֆոսֆոր, բոր, քլոր, մագնեզիում, ծծումբ, եւն: Հիպոկրատը գրում էր, որ նյարդային խանգարումների դեպքում նեխուրը պետք է եւ՛ սնունդ լինի, եւ՛ դեղամիջոց: Նեխուրը հատկապես հարուստ է մագնեզիումով: Մագնեզիումի պակասը հանգեցնում է անհանգստության ու վախի զգացումին, մարդը դառնում է դյուրագրգիռ, շուտ է հոգնում, գերզգայուն է դառնում եղանակի փոփոխությունների հանդեպ: Նեխուրի մեջ պարունակվող նատրիումը կանխարգելում է օրգանիզմում աղերի կուտակումները:
Ժողովրդական բժշկությունը նեխուրի եփուկը խորհուրդ է տալիս փորկապության, միգրենի, միզաքարային հիվանդությունների, ռեւմատիզմի, հոդատապի, երիկամների հիվանդության, նյարդային խանգարումների ժամանակ: Նեխուրը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, այն նպաստավոր է ֆիզիկական եւ մտավոր աշխատանքով զբաղվողների համար:
- Հոդատապի եւ ռեւմատիզմի դեպքում
ա) 1 ճաշի գդալ նեխուրի սերմերի վրա 1,5 բաժակ եռացրած-սառեցրած ջուր լցնել, թողնել 2 ժամ, քամել, ուտելուց կես ժամ առաջ` օրը երեք անգամ, ընդունել 2 ճաշի գդալ:
բ) Նեխուրի թարմ արմատները մանրացնել, 1 ճաշի գդալ արմատներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թողնել թերմոսի մեջ 2 ժամ, քամել, ընդունել 1/4 բաժակ, ուտելուց կես ժամ առաջ` օրը 3-4 անգամ:
* Նեխուրը օրգանիզմում ավելորդ ճարպերն այրելու բուսական ծագում ունեցող լավագույն միջոցն է, այն պարզապես անփոխարինելի է ճարպակալման դեմ: Նեխուրի արմատների թարմ հյութը խմել 1-2 թեյի գդալ, ուտելուց կես ժամ առաջ` օրը երեք անգամ: Դիետոլոգները նիհարել ցանկացողներին խորհուրդ են տալիս ամենօրյա ճաշացանկի մեջ ներառել թարմ նեխուր` աղցանների եւ ապուրների տեսքով:
- Նեխուրի պատրաստուկները խոչընդոտում են աթերոսկլերոզի զարգացմանը եւ իջեցնում արյան ճնշումը: Այս հիվանդությունների կանխարգելման համար խորհուրդ է տրվում նեխուրն ընդգրկել կերակրացանկում:
- Մաշկային հիվանդությունների դեպքում օգնում է նեխուրից պատրաստված քսուքը. նեխուրի տերեւները լավ տրորել սերուցքային կարագի հետ` 1:1 հարաբերությամբ:
- Կոսմետիկ նպատակներով` կանայք նեխուրն օգտագործում էին դեռ հին ժամանակներում` համոզված, որ այն կախարդական բույս է եւ կարող է երկար տարիներ պահպանել երիտասարդությունը:
ա) Նեխուրի տոնիկ: 100 գրամ թարմ նեխուրը մանրացնել, ավելացնել 1 բաժակ եռման ջուր, 4 ժամ պահել թերմոսի մեջ, ապա քամել եւ առավոտյան ու երեկոյան դրանով մաքրել դեմքը:
բ) Նեխուրի թարմ հյութը մաքրում է մաշկը պզուկներից, սեւ կետերից: 2 տակ ծալված թանզիֆի (մարլյա) կտորը ներծծել նեխուրի հյութով, 15 րոպե դնել դեմքին, ապա լվացվել սենյակային ջերմաստիճանի ջրով:
գ) Դեմքի յուղոտությունն ու յուղոտ փայլը հեռացնելու համար 2 ճ/գ մանրացված նեխուրը խառնել 2 ճ/գ սրճաղացով աղացած վարսակի փաթիլների հետ, ավելացնել 1 ճ/գ մեղր, դիմակը 10-15 րոպե թողնել դեմքին, ապա լվացվել սենյակային ջերմաստիճանի ջրով:
դ) Երիտասարդացնող դիմակ: 2 ճ/գ մանրացված նեխուրի վրա լցնել 150 գրամ կաթ, եռացնել, սառեցնել, քամելուց հետո քսել դեմքին ու պարանոցին, թողնել 10-15 րոպե: Ապա լվացվել սենյակային ջերմաստիճանի ջրով:
ե) Սպիտակեցնող դիմակ: 2 ճ/գ նեխուրի մանրացված տերեւներն ու արմատները խառնել կես թեյի գդալ կիտրոնի հյութի եւ 1 թեյի գդալ թթվասերի հետ, քսել դեմքին, թողնել 15 րոպե, ապա լվացվել նախ տաք, ապա սառը ջրով:
- Ալերգիայի դեմ: 2 ճաշի գդալ նեխուրի մանրացված արմատների վրա մեկ բաժակ սառը ջուր լցնել, թողնել 2 ժամ: Խմել 1/3 բաժակ` օրը 3 անգամ` ուտելուց 15-20 րոպե առաջ:
- Գաստրիտի դեմ: 30-40 գրամ նեխուրի արմատներին ավելացնել 1 լիտր եռման ջուր, թողնել 8 ժամ: Խմել 2 ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ: Նույն միջոցով բուժում են նաեւ ստամոքսի խոցն ու 12-մատնյա աղիի խոցը:
- Շաքարային դիաբետ: 20 գրամ թարմ նեխուրի տերեւներին ավելացնել մի բաժակ ջուր, եռացնել 15 րոպե: Խմել 3 ճաշի գդալ, օրը 3 անգամ` ուտելուց առաջ: Նույն թուրմը կարելի է պատրաստել նաեւ նեխուրի արմատներից, միայն պետք է եռացնել կես ժամ:
- Նեւրոզներ, քնի խանգարումներ: Նեխուրի թարմ հյութը խմել օրը 3 անգամ, 1-2 ճաշի գդալ` ուտելուց առաջ: Նույն միջոցն օգտակար է նաեւ եղնջատենդի, հոդատապի եւ դերմատիտի ժամանակ:
- Ցրտահարություն: 150 գրամ նեխուրի արմատները եփել 1 լիտր ջրով, սառեցնել մինչեւ մարմնի ջերմաստիճանի եւ ցրտահարված մասը իջեցնել եփուկի մեջ: Պահել մինչեւ ջուրը սառչի, ապա ցրտահարված մասն իջեցնել սառը ջրի մեջ, հանելուց հետո լավ տրորել: Ցրտահարված մասին քսել սագի կամ նապաստակի յուղ եւ տաքացնող կոմպրես դնել:
- Աղերի կուտակում: 1 կգ նեխուրի տերեւներն ու արմատները լավ լվանալ, չորացնել, մսաղացով աղալ: Աղալ նաեւ 3 կիտրոն՝ կեղեւի հետ միասին, խառնել նեխուրին եւ 7 օր թողնել մութ տեղում: Ապա քամել, ավելացնել 300 գ մեղր, դնել սառնարանում: Խմել 1 ճաշի գդալ օրը 3 անգամ` ուտելուց առաջ: Կուրսը 2 անգամ կրկնելուց հետո հիվանդությունն անցնում է:
- Երիկամների հիվանդություն:
ա) Երիկամների թուլության դեպքում օգտակար են նեխուրի եփած սերմերը: 1 թեյի գդալ սերմերին ավելացնել 1 բաժակ ջուր, եփել, ավելացնել նախապես եփած ոլոռ եւ մեղր ըստ ճաշակի: Խառնել, խմել 2 ճաշի գդալ, ուտելուց կես ժամ առաջ` օրը 3 անգամ: Քարավուզը նպաստում է երիկամներում կուտակված քարերի հեռացմանը: Նաեւ օրգանիզմից հեռացնում է միզաթթուները:
բ) Նեֆրիտի դեպքում նեխուրի հյութը խմել օրը 3 անգամ` 2 թեյի գդալ, ուտելուց առաջ:
գ) Երիկամներում քարերը կարելի է դուրս բերել օրգանիզմից հետեւյալ եփուկով. 2 թեյի գդալ նեխուրի սերմերի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, եռացնել կես ժամ: Ընդունել օրը 2 անգամ` 3 ճաշի գդալ:
- Ստոմատիտ: Ատամների եւ լնդերի համար օգտակար է բերանի խոռոչը ողողել նեխուրի հյութին խառնած ջրով` 1:1 հարաբերությամբ:
- Օգտակար է նեխուրի հյութը խմել այլ մրգերի ու բանջարեղենների հյութի հետ միասին: Օրինակ` գազար, բազուկ, նեխուր (8:3:5 հարաբերությամբ), խնձոր, նեխուր, թթված կաթ (1:1:4):
- Նեխուրի տերեւների եփուկը մաքրում է ձայնալարերը, այնպես որ, այն օգտակար է երգեցողությամբ զբաղվողների համար:
Նեխուրը, սակայն, մեծ քանակությամբ խորհուրդ չի տրվում օգտագործել հղի կանանց եւ կերակրող մայրերին, քանի որ դա կարող է վիժման պատճառ դառնալ:
Քարավուզը ամրացնում է սրտամկանը, կարգավորում է նյութափոխանակությունը, բուժում է միզափամփուշտի հետ կապված հիվանդությունները: Նրանում պարունակվող ապիինի, լիմոնենի, ասպարագինի, կալիումի շնորհիվ` պրոֆիլակտիկ դերակատարում ունի օրգանիզմի համար: Սերմերը լայնորեն օգտագործվում են դեղագործության եւ օծանելիքի արտադրության մեջ: Քարավուզի արմատներից ստացվող աղը օրգանական նատրիումի մեծ աղբյուր է: Բուժիչ հատկություն ունի առաջին հերթին թարմ քարավուզը. սա պետք է հիշել: Քարավուզի ընդամենը 2 բարակ ցողունները բավարարում է օրվա մեջ մեզ անհրաժեշտ վիտամին A-ի 15% եւ վիտամին C-ի 15% քանակությունը: 2 ճաշի գդալ քարավուզի հյութն ընդամենը 2,7 կալորիա է պարունակում` ապահովելով մեզ օրվա ընթացքում անհրաժեշտ վիտամինների 150%-ը: 100 գրամ հյութն ունի 16 կալորիականություն: Միզամուղ հատկության շնորհիվ քարավուզն օգնում է միզասեռական համակարգի ինֆեկցիոն հիվանդությունների բուժմանը: Մեծ քանակությամբ ջուր է պարունակում, այն կանխում է քաղցի զգացողությունը: Լավ միջոց է տեսողության համար, իսկ հյութը օգտակար է մազարմատների ամրացման համար: Քարավուզի հյութը հրաշալի մաքրում է արյունը, բուժում է մաշկային նույնիսկ «ամենահամառ» հիվանդությունները: Քարավուզի հյութը մեղրի հետ խառնեք եւ առավոտյան քաղցած ստամոքսին խմեք 1 սուրճի բաժակի չափով: Վերացնում է քաղցի զգացումը, լավացնում է մարսողականությունը, ամրացնում է դիմադրողականությունը: Տերեւները եւ ցողունը օրգանիզմը մաքրում են շլակներից եւ թունավոր նյութերից: Մսակերներին խորհուրդ է տրվում անպայման քարավուզ օգտագործել, քանի որ այն օգնում է սպիտակուցների յուրացմանը, խթանում է ստամոքսահյութի առաջացմանը, կանխում է գազերի եւ թարախային պրոցեսների հնարավոր առաջացումը: Ի դեպ, քարավուզը հնում հատկապես խորհուրդ է տրվել տղամարդկանց. հետագայում գիտականորեն ապացուցվել է, որ քարավուզի մեջ առկա նյութերը նպաստում են սեռական պոտենցիայի բարձրացմանը: Ճարպակալման դեմ պայքարելու եւ նաեւ նյութափոխանակությունը կարգավորելու համար խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ հնարավորինս շատ ընդգրկել քարավուզի տերեւները, ցողունը եւ արմատները: Քարավուզի հյութը` էսենցիան, կլանիչ հատկություն ունի եւ օրգանիզմից արագորեն կլանում է վնասակար նյութերը, այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտակար եւ վնասակար նյութերը: Այդ պատճառով վտանգավոր է քարավուզի հյութ օգտագործել կարիճի կամ օձի խայթոցից հետո:
Քարավուզին մենք առաջիկայում դեռ կանդրադառնանք, քանի որ այսքանով նրա բուժիչ հատկությունները չեն ավարտվում:
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն